Մատչելիության հղումներ

Մնացականյանը համանախագահների հետ քննարկել է նրանց տարածաշրջան այցերի և նախարարական հանդիպումների անցկացման հեռանկարները


Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներից, արխիվ
Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներից, արխիվ

Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարներն են քննարկել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները երեկ կայացած տեսակոնֆերանսի ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության՝ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ մտքեր է փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:

Նույն օրը, հիշեցնենք, կայացել է համանախագահների հետ Ադրբեջանի արտգործնախարարի տեսակոնֆերանսը, որից հետո Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

XS
SM
MD
LG