Մատչելիության հղումներ

Չեխիայում մայիսի 25-ից մարդիկ կարող են դրսում դիմակ չկրել


Չեխիան նշում է Ասեղնագործության օրը, տոնի բոլոր մասնակիցները դիմակներ են կրում, Պրահա, 21-ը մայիսի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 8 հազար 754 դեպք, 5 հազար 926 հիվանդ ապաքինվել է, մահացել է 306 մարդ:

Մայիսի 19-ից սկսած Չեխիայում աշխատողները կարող են այլևս չկրել դիմակներ այն հիմնարկներում, որտեղ հնարավոր է պահպանել առնվազն երկու մետր սոցիալական հեռավորություն:

Մայիսի 25-ից բնակիչները կարող են չկրել դիմակներ դրսում, սակայն հանրային տրանսպորտում դրանք պարտադիր կլինեն:

Այդ օրվանից՝ հիգիենայի կանոնների և սոցիալական հեռավորության խիստ պահպանման պայմանով, կվերաբացվեն հյուրանոցները, լողավազանները, կթույլատրվի ռեստորանների և սննդի այլ օբյեկտների աշխատանքը:

Մինչ այդ դրանց տրվել է միայն պատվեր ընդունելու և այն պատուհանից հաճախորդին տրամադրելու իրավունք:

Czech Airlines ավիաընկերությունը վերաբացել է մի շարք չվերթներ: Մայիսի 23-ից կվերսկսվեն Չեխիայի ֆուտբոլի առաջին լիգայի խաղերը, սակայն՝ առանց հանդիսականների:

Մայիսի 25-ից կվերաբացվեն տարրական դպրոցները, սակայն հաճախելը պարտադիր չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG