Մատչելիության հղումներ

Վարչապետն Արցախում է՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Արցախ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:

ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ վարչապետին և նրա տիկնոջը Ստեփանակերտի օդանավակայնում դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ:

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին մարտի 31-ին, ապրիլի 14-ին կայացավ նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Նախագահական ընտրություններում հաղթեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանականում՝ նրա գլխավորած «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» նորաստեղծ քաղաքական ուժը:

XS
SM
MD
LG