Ռուս-ադրբեջանական սահմանին մահացել է Ադրբեջանի քաղաքացի, ով սպասում էր հայրենիք վերադառնալուն:
«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները Դաղստանում, հայտնում է, որ Ադրբեջանի սահմանին օրեր շարունակ սահմանների բացմանը սպասող 52-ամյա Իդրի Թահմազովը մահացել է լյարդի ցիռոզի հետևանքով: Նրա դին ուղարկվել է Ադրբեջան:
Շաբաթներ շարունակ ռուս-ադրբեջանական սահմանին կուտակված ավելի քան 700 ադրբեջանցիներ չեն կարողանում տուն վերադառնալ: Երկու երկրների նախագահների և արտգործնախարարների հեռախոսազրույցներից հետո` մայիսի 19-ին, պաշտոնական Բաքուն ներս է թողել միայն 120 քաղաքացիների: