Մատչելիության հղումներ

Ստոկհոլմի բնակչության 7,3 տոկոսն է ապրիլի վերջին կորոնավիրուսի դեմ հակամարմին ունեցել


Շվեդիա - Սոցիալական հեռավորություն պահպանելու կարևորությունը շեշտող գովազդային վահանակ Ստոկհոլմում, ապրիլ, 2020թ.

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի բնակչության միայն 7,3 տոկոսն է ապրիլի վերջին կորոնավիրուսի դեմ հակամարմին ունեցել, վկայում են երկրի առողջապահության հարցերով գերատեսչության դեռևս շարունակվող հետազոտության նախնական արդյունքները: Թեստավորումն անցկացվել է պատահական սկզբունքով ընտրված հազար քաղաքացիների շրջանում:

Այս հանգամանքը կարող է խորացնել մտավախությունները, որ երկրում սահմանափակումներ չմտցնելը մոտ ապագայում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առաջացման հարցում էական նշանակություն չի ունեցել:

Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ հաճախ հակամարմիններ ունեն 20-64 տարեկան անձինք:

Ստոկհոլմը համարվում է կորոնավիրուսից ամենաշատը տուժած շվեդական քաղաքը, մայրաքաղաքին են բաժին են ընկնում երկրի վարակակիրների ավելի քան մեկ երրորդը: Երկրում վարակակիրների թիվն ավելի քան 31 հազար է, զոհվել է շուրջ 3 հազար 800 մարդ:

Շվեդիան այն եզակի երկրներից է, որոնք հրաժարվել են հակահամաճարակային կոշտ սահմանափակումներից և կարանտինային միջոցառումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG