Մատչելիության հղումներ

ԱՄՆ գերագույն դատարանն արգելափակել է Մյուլերի զեկույցի փակ նյութերի տրամադրումը դեմոկրատ կոնգրեսականներին


ԱՄՆ հատուկ դատախազը Կոնգրեսում, արխիվ
ԱՄՆ հատուկ դատախազը Կոնգրեսում, արխիվ

Միացյալ Նահանգների գերագույն դատարանը ժամանակավորապես արգելափակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին զեկույցի փակ նյութերը դեմոկրատ կոնգրեսականներին տրամադրելու որոշումը:

Այդ նյութերը Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչներին տրամադրելու մասին որոշում էր կայացրել Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը այս տարվա մարտին, սակայն Գերագույն դատարանն այդ որոշումն արգելափակել է մինչև «ամռան սկիզբ»:

Շուրջ երկու տարի տևած հետաքննությունից հետո հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը եկել էր այն եզրակացության, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին: Այդ զեկույցում անդրադարձ կար նաև այն հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը կամ մյուսները փորձել են ազդեցություն գործել հատուկ դատախազի վրա, ինչը, ըստ էության, հանցագործություն է, սակայն, ըստ Մյուլերի, «ԱՄՆ գործող նախագահի դեմ հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել՝ համաձայն Արդարադատության նախարարության ուղեցույցների»: «Թրամփին մեղադրանք ներկայացնելը մեր տարբերակների մեջ չի եղել», - ասել էր հատուկ դատախազը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG