Մատչելիության հղումներ

ExxonMobil-ը կրկին ցանկանում է վաճառել Ադրբեջանի ամենախոշոր նավթահանքում իր բաժնեմասը


ExxonMobil-ի լոգոն, արխիվ
ExxonMobil-ի լոգոն, արխիվ

ExxonMobil ամերիկյան էներգետիկ հսկա ընկերությունը կրկին ցանկանում է վաճառել Ադրբեջանի ամենախոշոր նավթահանքում իր բաժնեմասը: Այս մասին Reuters գործակալությանն ասել է ExxonMobil-ի մամուլի խոսնակ Ջուլի Քինգը:

«Ընկերությունը ստուգում է Ադրբեջանում իր ակտիվների նկատմամբ շուկայի հետաքրքրությունը, և եթե այլ ընկերություններ այդ ակտիվներում մեծ արժեք գտնեն, մենք կվաճառենք», - հայտարարել է Քինգը:

ExxonMobil-ի մտադրությունը հետաքրքրություն է առաջացրել չինական, հնդկական ու ինդոնեզիական էներգետիկ խոշոր ընկերությունների մոտ, որոնք ցանկանում են նավթի գնի անկման պայմաններում շահավետ գործարքներ կատարել:

Կասպից ծովում գտնվող Չիրագ-Գյունեշլի նավթահանքում իր 6,8 տոկոս բաժնեմասը ExxonMobil-ն առաջին անգամ փորձել էր վաճառել 2018 թվականին: Անցյալ տարի ամերիկյան ընկերությունը պլան է մշակել, որով ցանկանում է Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում նավթի և գազի հանքավայրերում ունեցած իր բաժնետոմսերի վաճառքից 25 միլիարդ դոլար ստանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG