Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Ըստ պաշտոնական Բաքվի, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Էլմար Մամեդյարովը Լավրովին է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր ավելի վաղ կայացած իր հեռակա հանդիպման մանրամասները:

Միջնորդների հետ այդ տեսակոնֆերանսի ժամանակ, ըստ Բաքվի, կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետները:

Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույց էր ունեցել անցած շաբաթ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել էին ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG