Մատչելիության հղումներ

Թուրքիան վարակակիրների թվով իններորդն է աշխարհում


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 150 հազարից. այս ցուցանիշով երկիրը իններորդն է աշխարհում:

Վարակի տարածումը կանխելու համար նախագահ Էրդողանը որոշել է կրկին քառօրյա կարանտին հայտարարել: Որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթ օրը, ընդ որում այս անգամ պարետային ժամն ու տանը մնալու հրահանգը կգործեն ողջ երկրի տարածքում:

Կարանտինային նորմերը համընկնում են կրոնական տոնակատարությունների հետ, և իշխանությունները նման քայլերի են գնում` երկրի տարածքում մարդկանց տեղաշարժը սահմանափակելու նպատակով:

Կրթության նախարարն իր հերթին հաղորդել է, որ այս ուսումնական տարում դպրոցները չեն բացվելու: Աշակերտները դասարաններ կվերադառնան լավագույն դեպքում սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG