Մատչելիության հղումներ

Թուրքիայի 30-ից ավելի նահանգներում ու խոշորագույն քաղաքներում 4 օրով կվերականգնվի պարետային ժամը


Թուրքիա - Ստամբուլի սովորաբար մարդաշատ Իսթիքլալ փողոցը դատարկ է կարանտինի պատճառով, ապրիլ, 2020թ.
Թուրքիա - Ստամբուլի սովորաբար մարդաշատ Իսթիքլալ փողոցը դատարկ է կարանտինի պատճառով, ապրիլ, 2020թ.

Թուրքիան չորս օրով վերականգնում է պարետային ժամն ու կարանտինային նորմերը ավելի քան երեք տասնյակ նահանգներում ու խոշորագույն քաղաքներում, այդ թվում` Անկարայում և Ստամբուլում: Նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով, սահմանափակումները ուժի մեջ կմտնեն առաջիկա շաբաթ օրը և կշարունակվեն մինչև մայիսի 19-ը:

Երեկ երկրում նոր կորոնավիրուսի ավելի քան հազար դեպք է գրանցվել, ընդհանուր ` վարակվածների թիվը հասել է մոտ 140 հազարի: Այս ցուցանիշով Թուրքիան արդեն 9-րդն է աշխարհում: Մինչ օրս մահացել է մոտ 4 հազար մարդ:

XS
SM
MD
LG