Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել


Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Լուրը հայտնել է ինքը՝ 54-ամյա Միխայիլ Միշուստինը «Ռոսսիա 24»-ի եթերում:

Ռուսական «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ, վերջինիս պարտականությունները ժամանակավորապես կստանձնի տեղակալը՝ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Միշուստինը կորոնավիրոսով վարակված երկրորդ վարչապետն է աշխարհում: Ավելի վաղ՝ մարտի սկզբին, վարակն արձանագրվել էր Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի մոտ: Բորիս Ջոնսոնի մոտ բարդություններ էին ի հայտ եկել, 55-ամյա վարչապետն անգամ մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG