Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Ըստ կառավարության լրատվական ծառայության` ուղերձում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։
«Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով»,- նշել է նա ուղերձում։