Մատչելիության հղումներ

Մոսկվայում կտրուկ նվազել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը


Բուժաշխատողը նմուշառում է կատարում քաղաքացուց, Ռուսաստան, 15-ը մայիսի, 2020թ.

Մոսկվայում կտրուկ նվազել է կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերի թիվը. պաշտոնական վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում հաստատվել է կորոնավիրուսի 3 հազար 505 նոր դեպք, սա ապրիլի 30-ից ի վեր նվազագույն ցուցանիշն է:

Մայիսի սկզբներից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքում օրական նոր դեպքերի թիվը տատանվում էր 5-6 հազարի միջև:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է ևս 9200 նոր վարակակիր՝ ընդհանուր թիվը հասնելով 272 հազարի, զոհվել է 2537 մարդ, այդ թվում՝ 119 հոգի վերջին 24 ժամվա ընթացքում:

XS
SM
MD
LG