Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 86 հազար մարդ


Ամերիկացի բժիշկները հանգստանում են COVID-19-ով հիվանդներին խնամելուց հետո, Բրուքլինի հիվանդանոց, Նյու Յորք, 14-ը մայիսի, 2020թ.

Միացյալ Նահանգներում COVID-19 հիվանդության դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 417 հազարը: Նոր կորոնավիրուսից Ամերիկայում մահացել է շուրջ 86 հազար մարդ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի փոխանցմամբ՝ առավել տուժել է Նյու Յորքի նահանգը, որտեղ մահացել է 27 հազար 607 մարդ, այդ նահանգին հաջորդում են Նյու Ջերզին՝ մոտ 10 հազար մահ, և Մասաչուսեթսը՝ մոտ 5,5 հազար մահ:

ԱՄՆ տնտեսության վրա նոր կորոնավիրուսի ծանր ազդեցության հետևանքով անցած երկու ամսվա ընթացքում աշխատանից զրկվել է շուրջ 36,5 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG