Մատչելիության հղումներ

Թրամփ. «Կորոնավիրուսից մահացած երկու մարդ ընկերներս էին»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 13-ը մայիսի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 13-ը մայիսի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն ավանում այցելէլ է Owens & Minor ընկերություն, որն արտադրում է N95 տեսակի ռեսպիրատորներ, բժշկական հատուկ հանդերձանք, ձեռնոցներ և դիմակներ:

Աշխատողների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, թե անձամբ ճանաչել է կորոնավիրուսից զոհված հինգ մարդու:

«Գիտեք, գրիպի մասին ինչ կուզեք կասեք, բայց ես ոչ մեկի չեմ կորցրել գրիպից, ոչ մի մահվան դեպքի մասին չեմ լսել, բայց կորոնավիրուսից մահացել է հինգ մարդ, որոնց ես գիտեի, նրանցից երկուսն ընկերներս էին», - ասել է Թրամփը:

Նախագահն արտադրամասում դիմակ չի կրել: Նա հրաժարվում է դա անել, թեպետ կառավարությունն ամերիկացիներին հորդորում է հանրային վայրերում կրել դիմակներ, ինչը պարտադիր է նաև Սպիտակ տան համալիրի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG