Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնել է ինքը` նախարարը:

«Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի` որևէ մեկին չվտանգելու համար»,- գրել է նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ այսօր նախարարը ներկա չէր կառավարության նիստին: Խոսնակ Ալիկա Նիկողոսյանը «Ազատությանը» փոխանցել էր.- «Նախարարությունում կան հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզված է, շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Այդ իսկ պատճառով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ կոնտակտի կոնտակտ է, հանձնել է թեստ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG