Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը


Հայաստան - Ոստիկանը ստուգում է վարորդի փաստաթղթերը, ապրիլ, 2020թ.

Հայաստանի կառավարությունն այսօր որոշում ընդունեց երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով` մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգելու մասին:

Համաձայն որոշման՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչի մասին են վկայում, մասնավորապես, հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 680 դեպքերը:

Հիշեցնենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ արտակարգ դրության երկարաձգումն անխուսափելի է, միայն թե սահմանափակումների ռեժիմը կմեղմացվի։

XS
SM
MD
LG