Մատչելիության հղումներ

Մերկելը Մոսկվային խոստանում է «միջոցներ ձեռնարկել» Բունդեսթագի կայքի վրա 2015-ի հարձակման կապակցությամբ


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Բունդեսթագում, Բեռլին, 13-ը մայիսի, 2020թ.
Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Բունդեսթագում, Բեռլին, 13-ը մայիսի, 2020թ.

Գերմանիայի կանցլերը Ռուսաստանին խոստացել է «միջոցներ ձեռնարկել» Բունդեսթագի ցանցի վրա 2015 թվականին իրականացված հաքերային հարձակման կապակցությամբ:

Երեկ ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի դատախազությունը բավարար ապացույցներ ունի այդ հարձակմանը Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ:

Հինգ տարի առաջ հաքերներին հաջողվել էր գերմանական խորհրդարանի կայքից մի շարք փաստաթղթեր «առգրավել», որոնք հետագայում հրապարակվել էին Wikileaks-ում:

Տվյալ գործով այս ամսվա սկզբին Գերմանիայում դատախազությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի մի քաղաքացու հանդեպ: Կասկածյալը` 29-ամյա Դմիտրի Բադինը, ենթադրաբար աշխատում է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչությունում` ГРУ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG