Մատչելիության հղումներ

Բունդեսթագի կայքի վրա հաքերային հարձակման համար ՌԴ քաղաքացու հանդեպ հետախուզում է հայտարարվել


Գերմանիայում դատախազությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի մի քաղաքացու հանդեպ` Բունդեսթագի էլեկտրոնային կայքի դեմ հաքերային հարձակում իրականացնելու համար:

Կասկածյալը` 29-ամյա Դմիտրի Բադինը, ենթադրաբար աշխատում է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչությունում` ГРУ-ում, գրում է Süddeutsche Zeitung թերթը:

Հարձակումը կատարվել էր 2015-ին, հաքերներին հաջողվել էր գերմանական խորհրդարանի կայքից մի շարք փաստաթղթեր «առգրավել», որոնք հետագայում հրապարակվել էին Wikileaks֊ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG