Մատչելիության հղումներ

Ավստրիան մտադիր է աստիճանաբար վերաբացել սահմանները


Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, արխիվ

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն այսօր ասել է, թե նախատեսվում է հաջորդ ամիս վերաբացել Գերմանիայի հետ սահմանը:

«Մենք Գերմանիայի հետ համաձայնության ենք եկել հունիսի 15-ից ամբողջությամբ վերաբացել Ավստրիայի և Գերմանիայի միջև սահմանը»,- ասել է նա` նշելով, որ նույն հարցով Վիեննան բանակցում է նաև Շվեյցարիայի ու Լիխտենշտեյնի հետ, ինչպես նաև շփումների մեջ է Արևելյան Եվրոպայի երկրների հետ: Սեբաստիան Կուրցն ասել է, որ առաջիկա օրերին` ամենաուշը հաջորդ շաբաթ, սահմանները վերաբացելու գործողությունների պլան կներկայացնի:

Ավստրիայի վարչապետը նշել է, որ Իտալիայի հետ սահմանը վերաբացելու պլաններ առայժմ չկան, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը բարձր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG