Մատչելիության հղումներ

Հատուկ ջոկատայինները բռնի ուժով հոգեբուժարան են տեղափոխել Յակուտիայի շամանին. նա սպառնում էր քշել Պուտինին


շաման Ալեքսանդր Գաբիշև, արխիվ
շաման Ալեքսանդր Գաբիշև, արխիվ

Ռուսաստանում հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) բռնի ուժով հոգեբուժարան են տեղափոխել շաման Ալեքսանդր Գաբիշևին, ով սպառնում էր Յակուտիայից ոտքով հասնել Մոսկվա և քշել նախագահ Պուտինին Կրեմլից:

Ըստ ականատեսների, ՕՄՕՆ-ականները հատուկ գրոհ են իրականացրել` շամանի տուն է ներխուժել առնվազն երկու տասնյակ հատուկ ջոկատային: Թե որն է եղել պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ավելի վաղ իրավապահները շամանին կալանավորել էին անցած տարի, երբ վերջինս հարազատ Յակուտիայից քայլերթ էր սկսել դեպի Մոսկվա` Ռուսաստանը «Պուտինից ազատելու համար»: Նախորդ անգամ նրան ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանք էր առաջադրվել, դատախազության պատվերով անցկացված փորձաքննությունն էլ պնդել էր, թե նա հոգեկան շեղումներ ունի: Չնայած քրեական հետապնդմանը` Գաբիշեևը հայտարարել էր, թե առաջիկա հունիսից վերսկելու է քայլերթը դեպի Մոսկվա:

XS
SM
MD
LG