Ռուսաստանյան իրավապահ մարմինների պատվերով անցկացված հետազոտության արդյունքում, ինչպես պնդում է հոգեբանների և հոգեբույժների թիմը՝ Յակուտիայի շաման Ալեքսանդր Գաբիշևը անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է իրավապաշտպան Վալենտինա Դիխտարենկոն:
Գաբիշևը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել դեպի Կրեմլ իր քայլարշավի ժամանակ, որի նպատակն է ոտքով հասնել Մոսկվա և նախագահական աշխատակազմը ազատագրել Պուտինից:
Նա իր քայլերթը սկսել էր մեկուկես տարի առաջ՝ պնդելով, թե նախագահ Պուտինը չար ուժերի ծնունդ է, որոնց միայն շամանն է ի զորու հաղթել: Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են նրան և օրեր անց ստորագրությամբ ազատ արձակել: