Մատչելիության հղումներ

Կիևից ետ կանչված դեսպանը Վրաստան ժամանելուն պես ուղարկվել է երկշաբաթյա մեկուսացման


Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձե, Թբիլիսի, 11-ը մայիսի, 2020թ.
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձե, Թբիլիսի, 11-ը մայիսի, 2020թ.

Վրաստանի դեսպանը, որին Թբիլիսին ետ էր կանչել Կիևից` խորհրդակցությունների, հայրենիք ժամանելուն պես ուղարկվել է երկշաբաթյա մեկուսացման:

Թեյմուրազ Շարաշենիձեն, այդուամենայնիվ, հեռակա հարցազրույց է տվել լրատվամիջոցներին ու տեղեկացրել, որ վերադարձից առաջ խոսել է Ուկրաինայի իշխանությունների հետ` Միխեիլ Սաակաշվիլիին նոր պաշտոնի նշանակելու վերաբերյալ: «Ես նրանց փոխանցեցի` մեզ համար անընդունելի է, որ ռազմավարական դաշնակից երկրում քաղաքական պաշտոն է վստահվում մի մարդու, ում դատապարտել են Վրաստանում` ծանր հանցանքների համար», - ասել է դեսպանը:

Երկկողմ հարաբերությունները սրվել էին օրեր առաջ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար էր նշանակել Վրաստանի նախկին նախագահին: Ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել այդ երկրից իր դեսպանին:

XS
SM
MD
LG