Մատչելիության հղումներ

Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 9-ը մայիսի, 2020թ.

Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրված բարձր պաշտոնի պատճառով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, թեև ավելի վաղ Թբիլիսին քննադատել էր նախկին նախագահի առաջխաղացումը Կիևի կողմից, հիշեցնելով, որ նրան հայրենիքում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված: Երեկ, ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել Ուկրաինայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների:

Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր պարզաբանել է՝ դեսպանին կանչել են, որպեսզի քննարկեն՝ «ինչպես են պաշտպանելու երկկողմ հարաբերությունները արկածախնդիրների միջամտությունից»:

Վլադիմիր Զելենսկին «սխալ» էր որակել դեսպանի ետկանչը, հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և հավելել՝ յուրաքանչյուր կառավարություն անձամբ է տնօրինում իր կադրային քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG