Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 80 հազարը


ԱՄՆ - Շտապ բուժօգնության ավտոմեքենան մոտենում է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկին, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Շտապ բուժօգնության ավտոմեքենան մոտենում է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկին, ապրիլ, 2020թ.

Ամերիկայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 80 հազարից` անցած 24 ժամում միայն երկրում հազարից ավելի մարդ է մահացել:

Նահանգներն աշխարհում առաջատարն է նաև վարակակիրների թվով` մինչ օրս երկրում արձանագրվել է կոնորավիրուսի ավելի քան 1 միլիոն 300 հազար դեպք, ապաքինվել են մոտ 260 հազարը կամ հիվանդների մոտ մեկ հինգերորդը:

Ակնկալվում է, որ այսօր երկրի թիվ մեկ համաճարակաբան, Սպիտակ տան` համաճարակի հարցով օպերատիվ շտաբի անդամ Էնթոնի Ֆաուչին ելույթ կունենա Կոնգրեսում և կպատասխանի օրենսդիրների հարցերին:

Մինչ այդ, Սպիտակ տունը հանձնարարել է բոլոր աշխատակիցներին և հյուրերին դիմակներ կրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահականի աշխատակիցներից մի քանիսի, այդ թվում` փոխնախագահ Մայք Փենսի մամուլի խոսնակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG