Մատչելիության հղումներ

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 4 մլն 260 հազարին, բուժվածներինը՝ 1 մլն 530 հազարին, զոհվել է շուրջ 287 հազար մարդ


Չինաստան - Վուհանի «թաց շուկաները» իշխանությունները չեն շտապում փակել, ապրիլ, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 միլիոն 260 հազարին, բուժվածներինը՝ 1 միլիոն 530 հազարին, զոհերի թիվն անցել է 287 հազարը:

Վարակվածների ամենամեծ թիվը մինչ այժմ ԱՄՆ-ում է՝ ավելի քան 1 միլիոն 385 հազար մարդ, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 82 հազարին:

Մեծ Բրիտանիայում աշխատանքները շինհրապարակներում և արդյունաբերական ձեռնարկություններում մայիսի 13-ից կվերսկսվեն, մնացած սահմանափակումները պահպանվում են, ավելին` խախտումների համար նախատեսված տուգանքներն ավելանում են: Դիմակներ կրելը պարտադիր է:

Իսպանիայում և Հունաստանում համաճարակաբանական իրավիճակը կարգավորվում է, բայց մտավախություններ կան, որ այդ երկրների տնտեսություններն այս հանկարծակի կանգի պատճառով ստիպված կլինեն դեֆոլտ հայտարարել, ինչից լուրջ ջանքերի գնով խուսափեցին 10 տարի առաջ:

Չինաստանի Վուհան քաղաքում, որտեղից կորոնավիրուսը սկսեց տարածվել ամբողջ աշխարհում, վարակի նոր դեպքեր են գրանցվել, բայց այսպես կոչված «թաց շուկաները», որտեղ վաճառում են վայրի կենդանիների միս, Չինաստանի իշխանությունները կարծես չեն շտապում փակել:

Ռուսաստանում վարակի տարածումը չի դանդաղում՝ վերջին տվյալներով, մեկ օրում ավելի քան 11 հազար նոր դեպք է գրանցվել: Մայիսի 3-ից ամեն օր երկրում 10 հազարից ավելի դեպք է արձանագրվում:

Ռուսաստանը վարակվածների թվով աշխահում հիմա չորրորդն է՝ առաջ է անցել Իտալիայից:

XS
SM
MD
LG