Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի ընդամենը մեկ նոր դեպք է գրանցվել


Վրաստան - Քութաիսիում մեծարում են կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին, 2-ը մայիսի, 2020թ.
Վրաստան - Քութաիսիում մեծարում են կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին, 2-ը մայիսի, 2020թ.

Վրաստանը հայտարարել է, թե անցած 24 ժամում երկրում նոր կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշը հասել է 639-ի, ապաքինվել են 32-ը: Ըստ պաշտոնական աղբյուրների, այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 279 հիվանդ, մահացել է 11 մարդ:

Երեկվանից կառավարությունը մեղմել է տնտեսական սահմանափակումները, բացվել են արտադրության բոլոր ոլորտները, առևտրի կետերը` բացառությամբ հագուստի և կոշիկի խանութների:

Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, թե հաջորդ փուլում գործարկելու են զբոսաշրջության ոլորտը:

Ըստ կառավարության ծրագրի, հունիսին կվերսկսվի ներքին տուրիզմը, հուլիսի 1-ից` երկիրը կբացվի նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

XS
SM
MD
LG