Մատչելիության հղումներ

Նոր ահաբեկչական հարձակում Քաբուլում. զոհվել է առնվազն 4 մարդ


Աֆղանստան - Պայթյուն Քաբուլում, արխիվ

Առնվազն չորս մարդ է զոհվել, այդ թվում` մեկ անչափահաս, այսօր Քաբուլում միմյանց հաջորդած չորս պայթյունների հետևանքով: Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Աֆղանստանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ հարձակման թիրախը Աֆղանստանի անվտանգության մարմինների աշխատակիցներին տեղափոխող շարասյունն էր:

Reuters գործակալության տեղեկություններով՝ Աֆղանստանում գործող ահաբեկչական կառույցներից և ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

XS
SM
MD
LG