Մատչելիության հղումներ

Առնվազն 3 զոհ, 15 վիրավոր այսօր առավոտյան Աֆղանստանում իրականացված պայթյունի հետևանքով


Աֆղանստան - Հատուկ նշանակության ուժերը դեպքի վայրում, 29-ը ապրիլի, 2020թ.
Աֆղանստան - Հատուկ նշանակության ուժերը դեպքի վայրում, 29-ը ապրիլի, 2020թ.

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ մահապարտ ահաբեկչի կողմից այսօր առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Պայթյունն իրականացվել է մայրաքաղաք Քաբուլից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրում, որտեղ տեղակայված է Աֆղանստանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումը:

Մահմեդական տոնական Ռամադան ամսին կատարված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG