Մատչելիության հղումներ

ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառում, որ գործազրկության մակարդակն առաջիկա ամիսներին կարող է հասնել 25 տոկոսի


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել: Այս մասին ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է կիրակի երեկոյան Fox News հեռուստաընկերության եթերում` չբացառելով, որ առաջիկա ամիսներին գործազրկության ցուցանիշը երկրում կարող է հասնել 25 տոկոսի:

«Դա ոչ ամերիկյան բիզնեսի ձախողումն է և ոչ էլ ամերիկացի աշխատավորների: Այս ամենը կորոնավիրուսի հետևանքով է տեղի ունենում: Այդ իսկ պատճառով հավանական է, որ [գործազրկության] ցուցանիշները բարելավվելուց առաջ որոշ ժամանակահատված դեռ շարունակեն վատթարանալ: Այդ իսկ պատճառով է, որ մեր հիմնական խնդիրն այսօր տնտեսության վերականգնումն է: Կարծում եմ, որ երրորդ և չորրորդ եռամսյակի ցուցանիշներն արդեն դրական կլինեն: Իսկ հաջորդ տարին շատ լավն է լինելու», - հայտարարում էր ԱՄՆ ֆինանսների նախարարը:

XS
SM
MD
LG