Մատչելիության հղումներ

Գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կարող է հասնել 16 տոկոսի


ԱՄՆ - Սահմանափակումները վերացնելու պահանջով ցույց Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում, 26-ը ապրիլի, 2020թ.

Սպիտակ տան կանխատեսումների համաձայն՝ արդեն այս ամիս գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կարող է հասնել 16 տոկոսի: «Դրա պատճառը կորոնավիրուսի համաճարակի պատճառով սկիզբ առած համաշխարհային տնտեսական ճգնաժամն է», - նշում են ամերիկյան կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները:

«Հաջորդ մի քանի ամիսների տնտեսական ցուցանիշները պարզապես սարսափելի են լինելու: Մենք կարող ենք այնպիսի թվային ցուցանիշներ տեսնել, որոնք աննախադեպ վատն են լինելու: Կարծում եմ, որ գործազրկության մակարդակն, օրինակ, լինելու է 16 տոկոսի շրջակայքում», - հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մարտին ավելի քան 26 միլիոն ամերիկացիներ էին դիմել գործազրկության նպաստ ստանալու խնդրանքով:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքով՝ իրադրությունը երկրում կարող է որոշակիորեն բարելավվել արդեն մի քանի ամսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG