Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 79-ով, բուժվածներինը՝ 34-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 79-ով՝ հասնելով 3 հազար 392-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 34-ով և հասել 1359-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 32 հազար 561 է:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 69 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է հաղորդագրությունում:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 46-ի, կորոնավիրուսով վարակված ևս 17 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1970 մարդ:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ամեն օր Հայաստանում կորոնավիրուսի 100-ից ավելի նոր դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG