Մատչելիության հղումներ

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանն ու Սպիտակ տան 2 պաշտոնյաներ ինքնամեկուսացել են


ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, արխիվ
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, արխիվ

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, ինչպես նաև Սպիտակ տան Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով շտաբի ևս երկու պաշտոնյաներ ինքնամեկուսացել են կոնտակտավոր անձի հետ շփումներից հետո:

79-ամյա Ֆաուչիի վերջին թեստը բացասական է եղել, սակայն նա շարունակում է մնալ տանը և ստուգումներ անցնել: Ըստ հաղորդումների, պաշտոնյաների ինքնամեկուսացումը կտևի առնվազն երկու շաբաթ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև շտաբի ղեկավար, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամլո խոսնակի մոտ: Ինքը` Փենսը, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփը ևս կորոնավիրուսի թեստ էին հանձնել և հայտարարել էին, որ լիովին առողջ են:

XS
SM
MD
LG