Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփի և Մայք Փենսի կորոնավիրուսի ստուգման արդյունքը բացասական է


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը կորոնավիրուսի ստուգման են ենթարկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սպիտակ տանն աշխատող սպասավորներից մեկը վարակվել է:

Նախագահի և փոխնախագահի ստուգումների արդյունքները բացասական են: «Շատ քիչ եմ շփվել այդ պարոնի հետ, գիտեմ նրան, շատ լավ անձնավորություն է, Մայքն էլ նրա հետ քիչ է շփվել: Երկուսիս արդյունքն էլ նեգատիվ է», - ասել է նախագահը:

Սպիտակ տունը հայտնել է, որ վարակվածն ԱՄՆ զինված ուժերից է, ծառայում է նախագահական համալիրի տարածքում, նրա առողջական վիճակը որևէ մտահոգություն չի հարուցում:

XS
SM
MD
LG