Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ, որտեղ մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ:

Նրանք այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հայաստանի վարչապետն ու տիկին Հակոբյանն այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG