Բաքվում վերագործարկվել է մետրոպոլիտենը, որի աշխատանքները դադարեցվել էին մարտի վերջից` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը միաժամանակ որոշել է, որ մետրոյից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնց տրված է տանից դուրս գալու թույլտվություն, բացի այդ, մետրոպոլիտենում դիմակներ կրելը դառնում է պարտադիր, հաղորդվում է, որ կայարաններում կբացվեն դեղատներ, որտեղ դրանք հասանելի կլինեն մինչև կեսգիշեր:
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 2 հազար 279 դեպք, հիվանդներից 28-ի վիճակը գնահատվում է ծանր, 39-ը` միջին ծանրության, մինչ օրս մահացել է մոտ երեք տասնյակ մարդ: