Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նոր սահմանափակումներ են մտցվում


Ադրբեջան - Դատարկ ռեստորան Բաքվում, մարտ, 2020թ.
Ադրբեջան - Դատարկ ռեստորան Բաքվում, մարտ, 2020թ.

Ադրբեջանում նոր սահմանափակումներ են մտցվում` կորոնավիրուսի տարածման դեմ:

Ըստ կառավարության որոշման, այսօրվանից երկրում կաշխատեն միայն առանցքային կարևորության կառույցները, կփակվեն սրճարանները, ռեստորանները, թանգարանները, մարզասրահներն ու հասարակական մյուս օբյեկտները:

Սահմանափակումները կգործեն առնվազն երեք շաբաթ` մինչև ապրիլի 20-ը:

Երեկվա դրությամբ Ադրբեջանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 273 դեպք, 4 մարդ մահացել է, 26-ը`առողջացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG