Մատչելիության հղումներ

Ռուսաստանի զինվորական բժիշկներն Իտալիայից տուն են վերադառնում


Ռուսաստանի զինված ուժերը բեռնատար ինքնաթիռներով մարդասիրական օգնություն են ուղարկում Իտալիա, «Տուշինո» ռազմական օդակայան, 22-ը մարտի, 2020թ.
Ռուսաստանի զինված ուժերը բեռնատար ինքնաթիռներով մարդասիրական օգնություն են ուղարկում Իտալիա, «Տուշինո» ռազմական օդակայան, 22-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանցի զինվորական բժիշկներն ավարտել են առաքելությունն Իտալիայում:

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Իտալիային, որը կորոնավիրուսից առավել ծանր տուժած երկրներից է Եվրոպայում:

Նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Ջուզեպե Կոնտեի միջև հեռախոսազրույցից հետո մարտի վերջին Ռուսաստանի բանակի վարակաբան-բժիշկների, բուժքույրերի և ախտահանողների թիմերը անհրաժեշտ սարքավորումներով բեռնված օդանավով մեկնել են Իտալիա, որտեղ ախտահանել են մի շարք ծերանոցներ, հիվանդանոցներ և այլ հիմնարկներ ու բուժօգնություն են տրամադրել բնակիչներին:

«Դուք պետք է հպարտ լինեք, այն ժամանակ, երբ Եվրոպան, ամբողջ աշխարհը ենթարկվեց Covid-19-ի հարվածին, դուք մեզ օգնության ձեռք մեկնեցիք, համոզված եմ, որ ռուս ժողովուրդը պետք է հպարտանա ձեր աշխատանքով», - ասել է Իտալիայի բանակի գեներալ Ջուզեպենիկոլա Տոտան:

Այսօր ռուսաստանցիները պատրաստվում են տուն վերադառնալ: Իտալիայում վարակը բռնկվել է փետրվարի 21-ին, ախտահարվել է շուրջ 216 հազար մարդ, մահացել է շուրջ 30 հազար հիվանդ:

XS
SM
MD
LG