Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 75,5 հազար մարդ


ԱՄՆ - Բուժաշխատողները կորոնավիրուսով հիվանդներին փոխադրում են հիվանդանոց, Ռևեր, Մասաչուսեթս նահանգ, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Բուժաշխատողները կորոնավիրուսով հիվանդներին փոխադրում են հիվանդանոց, Ռևեր, Մասաչուսեթս նահանգ, ապրիլ, 2020թ.

Համավարակի հետևանքով աշխատանքից զրկվել է 33,5 միլիոն ամերիկացի:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում COVID-19 հիվանդության դեպքերի թիվը մոտեցել է 1 միլիոն 255 հազարի: Վարակից մահացել է ավելի քան 75,5 հազար մարդ: Այդ տվյալները փոխանցել է Ջոն Հոփքինսի համալսարանը:

Մինչդեռ ԱՄՆ զբաղվածության վարչության տվյալներով՝ համավարակից բխող հանգամանքների հետևանքով անցած շաբաթվա ընթացքում աշխատանքից զրկվել է 3 միլիոն 169 հազար մարդ:

Փաստորեն, յոթ շաբաթ շարունակ Միացյալ Նահանգներում շաբաթական ավելի քան 3 միլիոն մարդ է դառնում գործազուրկ:

Ընդհանուր հաշվով կորոնավիրուսի կապակցությամբ աշխատանք է կորցրել 33,5 միլիոն ամերիկացի:

XS
SM
MD
LG