Մատչելիության հղումներ

Լեհաստանի խորհրդարանը թույլատրեց նախագահական ընտրություններին քվեարկել փոստի միջոցով


Ընտրություններ Լեհաստանում, արխիվ
Ընտրություններ Լեհաստանում, արխիվ

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը վերացրել է Սենատի արգելքը երկրի նախագահական ընտրություններում փոստով քվեարկելու հարցով:

Նախագահի կողմից օրենքը ստորագրվելուց հետո, Լեհաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ընտրությունների ժամանակ ծրարի մեջ դնել իրենց կողմից լրացված քվեաթերթիկը և փոստի միջոցով ուղարկել քվեաթերթիկների հաշվարկման վայր:

Նախագահական ընտրությունների անցկացման ժամկետներն առայժմ հայտնի չեն: Առաջին փուլը պետք է տեղի ունենար մայիսի 10-ին, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել է:

Ընդդիմությունը դեմ է փոստով քվեարկությանը՝ պնդելով, որ 30 միլիոն լեհ ընտրողների քվեաթերթիկները ժամանակին տեղ չեն հասնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG