Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող Կոնգրեսի բանաձևի վրա:
Փաստաթուղթը, որն արգելում է Սպիտակ տան ղեկավարին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ առանց Կոնգրեսի նախնական հավանության, շրջանառության մեջ էր դրվել հունվարի 3-ին ամերիկյան օդուժի կողմից Բաղդադում իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանը «դաժան» հակահարված էր խոստացել, Սպիտակ տան ղեկավարն էլ հայտարարել էր, որ Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների։
«Դա դեմոկրատների կողմից ներկայացված շատ վիրավորական բանաձև է», - հայտարարել է նախագահ Թրամփը: