Մատչելիության հղումներ

Չեխիայում իրավիճակը կայունացել է. կառավարությունը մտադիր չէ երկարաձգել արտակարգ դրության ժամկետը


Չեխիայի առողջապահության նախարարության մայիսի 6-ի առավոտյան հայտնած տվյալների համաձայն, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 7 հազար 899 դեպք, որոնցից ակտիվ են 3 հազար 624-ը: Մահացածների թիվը 258 է:

Վերջին շրջանում իրավիճակը կայունացել է, և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ չի առաջարկելու երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, որն ավարտվում է մայիսի 17-ին:

Մայիսի սկզբին Չեխիայում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, և այդ գործընթացը շարունակվելու է: Մայիսի 11-ից վերաբացվելու են առևտրի մեծ կենտրոնները, վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները, իսկ մայիսի 25-ից՝ ռեստորանները, հյուրանոցները, թատրոները և ծառայությունների մեծ մասը:

XS
SM
MD
LG