Մատչելիության հղումներ

Չեխիան շարունակում է թուլացնել կարանտինը


Կորոնավիրուսի ստուգման համար հերթ կլինիկական-փորձարարական բուժկենտրոնի մոտ, Պրահա, 15 ապրիլի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարության մայիսի 2-ի հրապարակած տվյալներով, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 7 հազար 737 դեպք, մահացել է 240 մարդ:

Չեխիայում արտակարգ դրության ժամկետը սպառվում է մայիսի 17-ին: Ըստ մասնագետների, համավարակի հարցում իրավիճակը կայունացել է, կառավարությունն աստիճանաբար թուլացնում է սահմանած արգելքները:

Սոցիալական հեռավորություն պահպանելու և հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը մնում է ուժի մեջ, սակայն մայիսի 1-ից դիմակ կարող են չկրել հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչները:

Մայիսի 11-ից պետք է վերաբացվեն մեծ խանութները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները:

Ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները և հանրային նշանակության այլ ծառայություններ կվերաբացվեն մայիսի 25-ին:

Վերականգնվել է արտասահման մեկնելու իրավունքը, թույլատրվել են հանրային հավաքները, պայմանով, որ այդ միջոցառմանը կմասնակցի մինչև 10-ը մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG