Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից մայորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ


Ականի պայթյունի հետևանքով մայոր Տարոն Պողոսյանի մահվան փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, այսօր հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:

Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, նշում է Քննչական կոմիտեն: Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողը, Արցախի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրության համաձայն, 32 տարեկան էր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG