Մատչելիության հղումներ

Արտակարգ դրությունը Ճապոնիայում երկարաձգվեց մինչև մայիսի 31-ը


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի դատարակ փողոցները, արխիվ

Ճապոնիայի կառավարությունը այսօր որոշել է երկրի տարածքում ապրիլի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև մայիսի վերջ:

Վարչապետ Սինձո Աբեյի խոսքով` արտակարգ դրությունը կգործի մինչև մայիսի 31-ը, քանի որ երկրում այդպես էլ հնարավոր չի եղել հասնել վարակակիրների թվի զգալի նվազման: «Ճիշտ է` ի տարբերություն մի շարք այլ երկրների` Ճապոնիայում վարակակիրների թվի կտրուկ աճ չնկատվեց, միևնույնն է` մի շարք շրջաններում առողջապահական համակարգը շարունակում է աշխատել կարողությունների ծայրահեղ լարման պայմաններում»,- նշել է ճապոնական կառավարության ղեկավարը:

Դրան զուգահեռ Աբեն չի բացառել, որ երկրի այն շրջաններում, որտեղ համաճարակի տեմպերը նվազման միտումներ կդրսևորեն, արտակարգ դրությունը կարող է վաղաժամ չեղարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG