Մատչելիության հղումներ

Ճապոնիայի կառավարությունն արտակարգ դրությունը թուլացնելուց առաջ կխորհրդակցի մասնագետների հետ


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կառավարության արտակարգ նիստում, Տոկիո, 7 ապրիլի, 2020թ.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, արտակարգ վիճակը թուլացնելու որոշում ընդունելուց առաջ կառավարությունը պետք է հարցը քննարկի մասնագետների հետ: Ճապոնիայում արտակարգ վիճակն ուժի մեջ է մինչև մայիսի 6-ը:

«Նախքան որոշում կայացնելը մենք պարտավոր ենք իմանալ մասնագետների կարծիքը, համենայն դեպս երեկվա դրությամբ իրավիճակը շատ բարդ էր»,- այսօր ասել է վարչապետը:

Աբեի փոխանցմամբ, կառավարությունը չի ցանկանում շտապողականություն դրսևորել և չհաշվարկված որոշում ընդունել:

Ճապոնիայում ապրիլի 16-ին է արտակարգ դրություն սահմանվել: Կառավարությունը բնակիչներին կարող է միայն հորդորել մնալ տանը և գործարարներին կոչ անել փակել ոչ կենսական նշանակության հիմնարկները, քանի որ օրենքները կառավարությանը չեն ընձեռում ուժով կարանտին սահմանելու հնարավորություն:

Այնուամենայնիվ, ըստ Ճապոնիայից ստացվող հաղորդագրությունների, բնակիչների և գործարար շրջանակների գերագույն մեծամասնությունն ըմբռնումով է արձագանքել այդ կոչերին:

XS
SM
MD
LG