Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները ուղերձներ են հղել Լեհաստանի ազգային տոնի առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, ուղերձում, վարչապետը շեշտել է` Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

«Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը»,- ասված է ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահի աշխատակազմից էլ փոխանցում են, որ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG