Լեգենդար Queen-ը թողարկել է իր ամենահայտնի երգերից մեկի` "We are the Champions"-ի նոր տարբերակը` նվիրելով այն բուժաշխատողներին: “You are the Champion”` «Դու չեմպիոն ես». այսպես է կոչվում նոր սինգլը, որը երաժիշտները ձայնագրել են հեռակա տեսակապի ու բջջային հեռախոսների օգնությամբ:
«Սա մեր ձոնն է բոլոր նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը առաջնագծում համաճարակի դեմ պայքարում»,- ասել է կիթառահար Բրայան Մեյը:
Երաժիշտները նաև դրամական հանգանակություն են սկսել` բժիշկներին պաշտպանական միջոցներ տրամադրելու համար: