Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ


Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է արտաքին գործերի նախարար և ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հարությունյանը:

Ըստ նրա` քննարկել են «հայրենիքի առաջ ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին և տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։

«Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել էր ձայների 49,2 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը, իսկ արդեն ապրիլի 14-ին՝ երկրորդ փուլում Հարությունյանը գրեթե 40 հազար ձայն հավաքեց՝ վավեր քվեաթերթիկների 88 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG