Մատչելիության հղումներ

«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքները թողտվությամբ օգտագործվել են այլ նպատակներով


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

«ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ, հայտնում են գլխավոր դատախազությունից:

ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» է, իսկ գործառնական նշանակությունը՝ «բուսաբանական այգի կազմակերպելու»:

«Լ... Գ...» ՍՊԸ-ն հողամասն օգտագործել է շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը չի համապատասխանում այդ հողատարածքի՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել: «Ք... Գ...» ընկերությունն էլ տարածքն օգտագործել է որպես մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի կետ:

Այլ խախտումներ ևս բացահայտվել են, ինչպես օրինակ` հողատարածքը ՍՊԸ-ին վարձակալության է հանձնվել կրկնակի պակաս գնով, գանձվել է ընդհանուր մոտ 12 մլն դրամի չափով՝ ՊՈԱԿ-ին պատճառելով նույնքան վնաս:

Նկատի ունենալով, իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG